Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զբոսաշրջությունը Վրաստանին ռեկորդային եկամուտ է բերել

Զբոսաշրջությունը Վրաստանին ռեկորդային եկամուտ է բերել
16.09.2018 | 07:28

2018-ի օգոստոսին միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է 441 միլիոն դոլար, որ ռեկորդային ցուցանիշ է: Ըստ Ազգային Բանկի՝ հուլիսին այդ գումարը կազմում էր 400 միլիոն դոլար: Հուլիս-օգոստոսին զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 872 միլիոն դոլար: Հունվար-օգոստոսը երկրի բյուջե են բերել 2,2 միլիարդ դոլար: Հուլիսին և օգոստոսին Վրաստան է ժամանել մոտ 2,5 միլիոն զբոսաշրջիկ:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ