Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թերեզա Մեյ․ RT-ի հարցազրույցը Պետրովի և Բոշիրովի հետ մարտահրավեր է սթափ դատողությանը

Թերեզա Մեյ․ RT-ի հարցազրույցը Պետրովի և Բոշիրովի հետ մարտահրավեր է սթափ դատողությանը
16.09.2018 | 15:48

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնաբանել է Russa Today-ի հարցազրույցը Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ՝ հայտարարելով, որ հարցազրույցը մարտահրավեր է սթափ դատողությանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից հնչող հայտարարությունները սուտ են և վիրավորական բրիտանական հատուկ ծառայությունների համար։


Մեյը շեշտել է, որ Russia Today հեռուստաընկերությունը ֆինանսավորում է Ռուսաստանի կառավարությունը։ Լոնդոնում ակնկալում էին նման զարգացումը և նախկին հայտարարություններից չեն հրաժարվում, Պետրովն ու Բոշիրովը կձերբակալվեն և կկանգնեն դատարանի առջև, եթե որոշեն լքել Ռուսաստանի տարածքը։ Կոշտ հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։ Ջերեմի Հանթը հարցազրույցն անվանել է «ֆեյքային շոու» և հավելել, որ աշխարհն այլևս չի հավատում Ռուսաստանին։ «Այս ֆեյք հեռուստաշոուներին վերջ դնելու ժամանակն է արդեն։ Ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ Սկրիպալների թունավորման հետևում Ռուսաստանն է կանգնած», - Թվիթերում գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ գործողություն գործարարներ Պետրովի և Բոշիրովի դեմ չի ձեռնարկել, քանի որ չունի դրա համար որևէ իրավական պաշտոնական հիմք՝ բրիտանական կողմը Մոսկվային այս հարցով չի դիմել։

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ