Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՌՈ նախկին աշխատակիցը պնդում է, թե 2008-ի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման է եղել

ՌՈ նախկին աշխատակիցը պնդում է, թե 2008-ի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրաման է եղել
16.09.2018 | 16:08

Համացանցում տարածվել է Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որտեղ Ռազմական ոստիկանության և Ոստիկանության նախկին աշխատակիցը պնդում է, թե 2008-ի մարտի 1-ին Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, դուրս գալով Կառավարության շենքից, հրահանգել է կրակել ժողովրդի վրա:

Նաև՝ թե մարտի 1-ին Երևանում եղել են Ղարաբաղից բերված զորք, հատուկ ջոկատայիններ։ Ղուկասյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ եղել է Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժնի սպա, մարտի 1-ին գտնվել է Հանրապետության հրապարակում, որտեղ նաև Կառավարության շենքն է: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2008-ի մարտի 1-ին, որպես այն ժամանակ Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժնի սպա, ներկա եմ գտնվել Հանրապետության հրապարակում: Հանրապետության հրապարակը պահել են ռազմական ոստիկանությունը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները: Հենց մարտի 1-ին այն ժամանակ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, դուրս գալով [Կառավարության] շենքից, մեզ բոլորիս հրաման տվեց՝ Հանրապետության նախագահը ստորագրել ա հրաման, թույլ եմ տալիս ձեզ, հրամայում եմ ձեզ նախագահի անունից՝ ժողովուրդը էրևաց «Մարիոթ» հյուրանոցի կողմից, բացում եք կրակ: Տվել ա նման հրաման: Բայց մարդն ասել ա՝ կրակեք միայն ոտքերին: Թե ոնց էինք դա անելու էդ մթության մեջ, ես չգիտեմ․․․»: Վարդան Ղուկասյանը աղմկահարույց անցյալ ունի։ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո Ռազմական ոստիկանությունից տեղափոխվել է Ոստիկանություն։ Համակարգում աշխատելու տարիներին համարվել է նրա ամենամտերիմ մարդկանցից մեկը: Նախկին ոստիկանապետը Ղուկասյանին երկու անգամ հեռացրել է աշխատանքից՝ 2013-ին և 2014-ին:


«Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողին հրելու և վիրավորելու համար աշխատանքից հեռացված Ղուկասյանը երեք ու կես ամիս անց նա նշանակվել է Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: 2014-ին Գասպարյանի հրամանով հեռացվել է ոչ միայն պաշտոնից, այլև ոստիկանական համակարգից:
Ղուկասյանը 2015-ին նաև դատապարվել է՝ 4 տարվա ազատազրկմամն՝ շորթում կազմակերպելու համար:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ