ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Շարմազանով. ԱԺ-ն ընտրել է վարչապետ՝ կուտակված խնդիրները լուծելու, ոչ թե արտահերթ ընտրություններ անելու համար

Շարմազանով. ԱԺ-ն ընտրել է վարչապետ՝ կուտակված խնդիրները լուծելու, ոչ թե արտահերթ ընտրություններ անելու համար
16.09.2018 | 16:23

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և նույնիսկ իր աթոռը պահելու համար պատրաստ է ձևափոխել Սահմանադրությանը , որը շատ լուրջ մտահոգություն է` ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ Ազգային ժողովի կողմից, նրա կառավարության ծրագիրը Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության հավանությանն է արժանացել, եթե Նիկոլ Փաշինյանն այդքան շատ է ուզում գնալ արտահերթ ընտրությունների, ապա խաղը ոչ թե Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ դաշտում է, այլ Նիկոլ Փաշինյան ու իր դաշնակիցների դաշտում է։ ՀՀԿ-ն մեծամասնություն պառլամետում այլևս չունի, մեծամասնություն ունեին Փաշինյանին սատարղ ուժերը ու նրանք, ովքեր դուրս են եկել ՀՀԿ-ից», - ասաց նա։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ ընտրությունների գնալու համար Սահմանադրությունը տալիս է մեխանիզմ՝ ինքը կարող է հրաժարական տալ, Աժ-ն վարչապետ չի ընտրում ու նշանակվում են արտահերթ ընտրություններ։


«Հիմա ես չեմ հասկանում, թե ինչու է ուղարկում գնդակը ՀՀԿ-ի դաշտ, գնդակն իր ու իր գործընկերների դաշտում է։ Թող հրաժարական տա, եթե ուզում է արտահերթ, եթե ինքը վստահ չէ իր գործընկերների վրա ՝«Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի, որոնք այսօր ունեն մեծամասնություն ԱԺ-ում, որ կարող են իր հրաժարականի դեպքում մեկ այլ վարչապետ ընտրել, կներեք, դրանում ՀՀԿ-ն մեղավոր չէ», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը։ ՀՀԿ-ի կարծիքով շատ հստակ է՝ 2017 թվականի ընտրությունները եղել են օրինական ու ԱԺ-ն լեգալ է։ «ԱԺ-ն օրենսդիր մարմին է ու Ազգային ժողովն, իմ կարծիքով, չպետք է լինի Կառավարության կցորդը։ Մենք պաշտպանում ենք ոչ թե մեր մանդատը, այլ՝ ՀՀ Սահմանադրությունը, որը տալիս է բոլոր հարցերի լուծումները», - ասաց Է. Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ թույլ չեն տա ԱԺ-ն դարձնել կրկես ու ով երբ ոնց ուզի, Ազգային ժողովը լուծարի կամ չլուծարի։


Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ են նաև «Սասնա ծռերը», որ պետք է անհապաղ գնալ ԱԺ արտահերթ ընտրության, Էդուարդ Շարմազանովը նշեց. « «Սասնա ծռերը» պետք է մինչև դատարանի որոշումը լինեին կալանքի տակ, այլ ոչ թե քաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում ազատ արձակվեին»։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ նրանք ահաբեկչական գործողություններ են իրականացրել Հայաստանի դեմ։
«Առնվազն անհասկանալի է թե Փաշինյանի, թե նրա քաղաքական թիմի, թե գլխավոր դատախազի ու ոստիկանապետի լռությունն այս ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանն ավելի վտանգավո՞ր է, որի համար ընտրում եք կալանք, քան «Սասնա ծռե՞րը», որ հարձակվել են ՊՊԾ գնդի վրա ու սպանել գնդապետ Վանոյանի՞ն», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք քաղաքական ընդդիմություն են ու ինչքան Նիկոլ Փաշինյանն ունի իր կարծիքը պնդելու իրավունք, երկու այդքան ինքն իրավունք ունի իր կարծիքը պնդելու։


«Ես իմ մանդատի տերն եմ ու գտնում եմ, որ չի կարելի ԱԺ-ն լուծարել միայն նրա համար, որ օրվա իշխանություններին դուր չի գալիս Ազգային ժողովի կազմը, կամ ինքը մտավախություն ունի, որ այսօր իրեն ընտրած ուժերը վաղը իր վատ աշխատանքի դեպքում իրեն վստահություն չտան, թող այնպես աշխատի, որ ոչ թե պակասի վստահողների թիվը, այլ՝ ավելանա։ Պարոն Փաշինյան, քանի դեռ դուք գնում եք ասֆալտին փռելու, խելքներդ գլուխդ հավաքելու ուղղությամբ, քանի դեռ դուք գնում եք թե Խաչատուրովի, թե Քոչարյանի գործերը քաղաքականացնելով, դժվար թե, եղբայր, ձեր քաղաքական դաշնակիցների թիվն ավելանա», - ասաց նա։


ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խորհրդարանը մայիսի 8-ին Փաշինյանին ընտրել է վարչապետ ոչ թե արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ հրաժարական տալու համար, այլ՝ որ լուծի կուտակված բազմաթիվ խնդիրները, որոնց մասին նաև ինքն է խոսել, և որոնց լուծումը հասարակությունը ակնկալում է ստանալ իրենից։
«Այնպես որ՝ հիմա աշխատելու ժամանակն է, պարոն Փաշինյան, աշխատեք, այլ ոչ թե մտածեք արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ խորհրդարանը ցրելու ուղղությամբ։ Լավ կաշխատեք, ձեր կողմնակիցները կավելանան, վատ կաշխատեք, բնականաբար, քննադատողների թիվը կավելանա», - եզրափակեց խոսքը Է. Շարմազանովը:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ