ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ջոն Քերին պատասխանել է Թրամփի քննադատությանը

Ջոն Քերին պատասխանել է Թրամփի քննադատությանը
16.09.2018 | 16:27

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը, նրան խորհուրդ է տվել ավելի շատ մտահոգվել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանդիպման մասին և ոչ թե Իրանի հարցով խորհրդակցությունների:

Թրամփը քննադատել էր նախկին պետքարտուղարին Իրանի հետ խորհրդակցություններ վարելու համար՝ հարցնելով, թե ինչու Քերին չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ