Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետին՝ պահանջելով ներողություն խնդրել գեներալից

Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետին՝ պահանջելով ներողություն խնդրել գեներալից
16.09.2018 | 16:28

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։ Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի (Շամշադին) մի քանի տասնյակ վետերաններ և պահեստի սպաներ։


«Հարգելի պարոն Խաչատրյան.
Մենք խորապես մտահոգված և վրդովված ենք ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հասցեին Ձեր կողմից հնչեցված վիրավորանքներից և պետական պաշտոնյային ոչ վայել վերաբերմունքից:
Զերծ մնալով օրեր առաջ համացանցում հայտնված ձայնագրության բովանդակությունը մեկնաբանելուց` միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում որևէ անձի, առավել ևս, իր ողջ կյանքն ու գործունեությունը հայրենիքի պաշտպանությանն ու բանակաշինությանն անմնացորդ նվիրած բարձրաստիճան զինվորականի հանդեպ նման վերաբերմունքը: Եթե այսօր հեղափոխությունից խանդավառված հասարակությունը Յուրի Խաչատուրովին հիշում է միայն որպես մարտի 1-ի գործով կասկածյալ, ապա մենք` հայոց բանակի հարյուրավոր նախկին վետերաններս, հիշում և հարգում ենք նրան որպես հմուտ ռազմագետի, հոգատար սպայի և օրինակելի հրամանատարի:


Մենք պահանջում ենք հարգել անձի արժանապատվության իրավունքն ու չխախտել կասկածյալի անմեղության կանխավարկածը: Այո, բոլոր հանցագործները պետք է պատասխան տան, և ոչ միայն մարտի 1-ի գործով: Բայց դա որևէ մեկին չպետք է իրավունք վերապահի վարկաբեկելու անձանց` ում մեղքն օրենքով նախատեսված կարգով ապացուցված չէ, և ընթանում է նախաքննություն:


Մենք դատապարտում ենք անհանդուրժողականությունն ու պահանջում ենք հրապարակային ներողություն»:
Նամակն ստորագրել են գեներալ-գնդապետ Խաչատուրովի 86 զինակից ընկերները:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ