Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողան. Առանց ԼՂ հակամարտության կարգավորման սահմանների բացման մասին խոսք չի կարող գնալ

Էրդողան. Առանց ԼՂ հակամարտության կարգավորման սահմանների բացման մասին խոսք չի կարող գնալ
16.09.2018 | 16:29

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ սահմանները և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ելույթ ունենալով «Բաքվի ազատագրման 100-ամյակի» կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթում` նա ասել է. «Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք գնալ սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ