«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իսրայելական բանակը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ

Իսրայելական բանակը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ
16.09.2018 | 16:31

Իսրայելի բանակը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ, Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կարողացել է խփել մի քանի հրթիռ` հաղորդում է SANA-ն: Պայթյունների ձայները լսվել են օդանավակայանի մերձակայքում: Գրոհի ընթացքում հարվածի են ենթարկվել օդանավակայանի կողքին գտնվող ռազմական օբյեկտները: Մարդկանց շրջանում տուժածներ չկան, հասցվել է նյութական վնաս: Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային հարձակումը` հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ