Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Brexit-ի հարցով անհրաժեշտ է երկրորդ հանրաքվեն անցկացնել

Brexit-ի հարցով անհրաժեշտ է երկրորդ հանրաքվեն անցկացնել
16.09.2018 | 16:32

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ անհրաժեշտ է Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել The Guardian-ում հրապարակված հոդվածում նա գրել է, որ հնարավոր է Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից առանց հետագա համագործակցության համաձայնագիր կնքելու, որի պատճառով արդեն 2030-ին կարող է կորցնել կես միլիոն աշխատատեղ:

Բացի այդ, անհրաժեշտ է նոր քվեարկություն անցկացնել նաև այն դեպքում, եթե գոյություն ունենա «ԵՄ-ում մնալու» հնարավորություն: «Ցավալի է, որ Թերեզա Մեյը չկարողացավ Brexit-ի նկատմամբ դիրքորոշման հարցում համաձայնության գալ սեփական կուսակցության հետ, էլ չասած, որ ԵՄ-ի հետ համաձայնեցներ գործարքը»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԵՄ-ում երկիրը պահպանելու վերաբերյալ զիջումների չի գնա:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ