Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գյուղատնտեսության նախարարն իր խոստումները չի կատարել․ խաղողի մթերման հարցը չի լուծվել

Գյուղատնտեսության նախարարն իր խոստումները չի կատարել․ խաղողի մթերման հարցը չի լուծվել
16.09.2018 | 16:33

Օրեր առաջ Արմավիրի մարզի խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները։ Վերամշակող ընկերությունները խաղողը մթերում են 130-140 դրամով, գյուղացիների խոսքերով, դա շատ ցածր է։ Բողոքի գործողություններից հետո խաղողագործներին ընդունել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Երևանից Արմավիր էր մեկնել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ անձամբ խոսելու բնակիչների հետ։ Մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ նախարարը խոստացել էր բարձրացված հարցերին լուծումներ տալ։ Խոստումների մեջ էր մտնում նաև վերամշակող ընկերությունների հետ հանդիպումը, գնի վերաբերյալ քննարկումները և փոխշահավետ որոշումների ընդունումը։ Գյուղնախարարից խոստումներ ու հույսեր ստացած խաղողագործները որոշում կայացրին այլևս բողոքի գործողություն չանել, սպասել գերատեսչության ղեկավարի պատասխանին։


Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրենը հայտարարել էր, թե իրենց համար հասկանալի չէ գյուղացիների բողոքը, քանի որ իրենք խաղողը մթերում են առավելագույնը մինչև 180 դրամով՝ 130-180 դրամով՝ կախված որակից, քաղցրությունից և այլ հանգամանքներից։ Հետևաբար՝ իրենց համար տարօրինակ է, որ գյուղացիները այդ գնով մթերում են, և բողոքում։
«Հայտարարություններն արված են, թե որ սորտը ինչ գնով է մթերվում։ 180-ից բարձր չենք մթերում։ Գյուղացիների հետ պայմանագրերում կետ կա, որ գինը 160 դրամ է։ Մենք երեկ 160-ով էլ ենք մթերել, 130-ով էլ, 180-ով էլ ենք մթերել»,- ասել էր փոխտնօրենը, ապա անդրադառնալով Երևանի կոնյակի գործարանի հայտարարությանը, թե իրենց համար խաղողի մթերման առավելագույն գինը 140 դրամն է, ավելացրել՝ իրենց գնային քաղաքականությունը կապ չունի Կոնյակի գործարանի հայտարարության հետ։ Այնինչ, գյուղացիներն իրենց բողոքի ժամանակ անընդհատ հայտարարում էին, որ Երևանի կոնյակի գործարանի հայտարարած ցածր գինն ազդում է մյուս ընկերությունների վրա ևս։
Գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումից անցել է ավելի քան 10 օր, սակայն որևէ նորություն այդպես էլ չկա։ Գյուղատնտեսության նախարարից որևէ պատասխան չեն ստացել, խաղողը մթերում են 130-145 դրամով, ինքնարժեքի ու մթերման գների վերանայում չի եղել։ Խաղողի ինքնարժեքը 110 դրամ է, մթերման գինը՝ 130-140, տարիներ առաջ 150 դրամով էլ են մթերել։


«Մեկ խաղողի այգի հիմնելու համար 5000-6000 դոլար է պետք, որը մենք պարտքով, վարկով ենք վերցրել: Էլ չասենք՝ այգի պահելն ինչքան դժվար է։ Այդ խաղողի այգիները սկսել են բերք տալ, բայց հիմա եկել է մի էտապ, որ մեզ ասում են՝ ձեր խաղողը պետք չի։ Ոչ մի արձագանք չկա նախարարության կողմից»,- ասաց Շենավանի բնակիչը: ։

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ