«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իսրայելի հայ համայնքը փորձում է Ադրբեջանին արդիական զենքի վաճառքի հարցը կրկին բարձրացնել Կնեսետում

Իսրայելի հայ համայնքը փորձում է Ադրբեջանին արդիական զենքի վաճառքի հարցը կրկին բարձրացնել Կնեսետում
16.09.2018 | 23:14

Սեպտեմբերի 13-ին ն Բաքու այցելեց Իսրայելի պաշտպանության նախարար, կոալիցիայի մաս կազմող ու ռուսախոս հրեաներին ներկայացնող «Իսրայել Բեյտեյնու» (Մեր տունն Իսրայելն է) կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը:


Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, նրան ջերմորեն ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Լիբերմանը հանդիպել էր նաև Ադրբեջանի պաշտպանության, ներքին գործերի ու արտաքին գործերի նախարարների հետ:
Jerusalem post-ն, անդրադառնալով այցին, նշել է, թե վերջին երկու տարվա ընթացքում, ըստ Ստոկհոլմի Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալների, Ադրբեջանը 385 մլն ԱՄՆ դոլարի զենք և զինամթերք է ձեռք բերել Իսրայելից: 2016-ի դեկտեմբերին Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես հայտարարել էր, որ Իսրայելը հինգ մլրդ ԱՄՆ դոլարի ժամանակակից զենք ու զինամթերք է վաճառել Ադրբեջանին:
Jerusalem post-ի հոդվածում Հերբ Կեյնոնը գրում է, թե անցյալ տարի Իսրայելի ռազմական արտադրանքի արտահանման 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ արտահանման հարցում առաջատարը Հնդկաստանն է:


Իսրայելում հայկական համայնքը հետևում էր Լիբերմանի Կովկասյան հանդիպումներին։ Հայ Դատի Երուսաղեմի գրասենյակի պատասխանատուներից՝ պատմական գիտությունների դոկտոր Ժորժետ Ավագյանը հիշեցնում է, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայերը բողոքի ցույց անցկացրին, բազմաթիվ հաղորդագրություններ, հայտարարություններ հնչեցին, որպեսզի Իսրայելը արդիական զենքեր չվաճառի Ադրբեջանին:


«Լիբերմանը վաճառական է»` նշեց Ավագյանը՝ մանրամասնելով, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգի հետ, որպեսզի այս կուսակցության միջոցով փորձեն հարցը կրկին Կնեսետում բարձրացնել: Այս փետրվարին Կնեսետում քննարկված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Մերեցի» պատգամավորները Լիբերմանին մեղադրել էին Ադրբեջանին զենքի վաճառքի գործարքների հետ կապված փողերի լվացման մեջ: Պատգամավորական խմբակցությանը չէր հաջողվել Լիբերմանի դեմ նոր հետաքննություն սկսել։ Ավելի վաղ Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցության որոշ անդամներ փողերի լվացման ու կաշառակերության հոդվածներով դատապարտվել էին, ինչպես օրինակ զբոսաշրջության նախկին նախարար Ստաս Միսեժնիկովը, որ անցյալ շաբաթ է ազատվել բանտից:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ