«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թոնի Բլերը և Լոնդոնի քաղաքապետը կոչ են արել Բրեկզիտի հարցով նոր հանրաքվե անցկացնել

Թոնի Բլերը և Լոնդոնի քաղաքապետը կոչ են արել Բրեկզիտի հարցով նոր հանրաքվե անցկացնել
16.09.2018 | 23:16

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կոչ են արել Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի անջատման հարցով նոր հանրաքվե անցկացնել։ Սեպտեմբերի 16-ին Observer-ում հոդվածում Խանը պնդել է, որ ԵՄ-ից դուրս գալը չափազանց մեծ սպառնալիք է տնտեսությանը և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց վերջնական կարծիքը արտահայտել։

Բրիտանիայի նախկին եվրոպամետ վարչապետ Բլերը աջակցություն է հայտնել Բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու կոչերին։ «Լավագույն տարբերակը կլիներ ևս մեկ անգամ մարդկանց դիմելը հետևյալ հարցով՝ «Մենք երկուսուկես տարի բանակցություններ ենք վարել, այժմ մենք գիտենք մեր բոլոր տարբերակները, դուք դեռ ցանկանո՞ւմ եք առաջ շարժվել ԵՄ-ից անջատվելու ուղությամբ, թե՞ գերադասում եք մնալ»` նախօրեին հայտարարել էր Թոնի Բլերը։

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ