«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրաքի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել

Իրաքի խորհրդարանը նոր խոսնակ է ընտրել
16.09.2018 | 23:17

Իրաքի խորհրդարանը սեպտեմբերի 15-ին նոր խոսնակ է ընտրել՝ իրանամետ սուննի պատգամավոր Մուհամեդ ալ Հալբոուսիին: Ամիսներ տևած բանակցություններից հետո երկիրը մոտ է նոր կառավարություն կազմելուն:


37-ամյա Հալբոուսիի թեկնածությանը կողմ է քվեարկել կառավարամետ և շիա ուժերից կազմված դաշինքը: Հալբոուսին կդառնա Իրաքի պատմության մեջ խորհրդարանի ամենաերիտասարդ խոսնակը: Մայիսի 12-ին Իրաքում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո: Ամենաշատ ձայները հավաքել է շիա քարոզիչ Մուքթադա ալ-Սադրի գլխավորած ուժը: Խորհրդարանականները ի սկզբանե պայմանավորվել են քաղաքական հավասարակաշռությունը պահպանելու համար խորհրդարանի խոսնակի աթոռը փոխանցել սուննիներին, վարչապետինը՝ շիաներին, իսկ նախագահինը՝ քրդերին:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ