«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադրբեջանի կրակոցների հետևանքով վիրավորված Կոթիի բնակիչը Փաշինյանին հորդորել է «դուխը չգցել»

Ադրբեջանի կրակոցների հետևանքով վիրավորված Կոթիի բնակիչը Փաշինյանին հորդորել է «դուխը չգցել»
16.09.2018 | 23:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Կոթիում՝ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:
«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես», - Facebook-ի իր էջում գրել է Ն.Փաշինյանը։


Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 15-ին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ