Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Լույս» դաշինքի քարոզարշավը՝ Նոր Նորքում

«Լույս» դաշինքի քարոզարշավը՝ Նոր Նորքում
16.09.2018 | 23:20

«Լույս» դաշինքն այսօր առավոտյան քարոզարշավ իրականացրեց Նորք Մարաշում, այնուհետև` Նոր Նորքում: Շրջելով թաղամասի բակերում դաշինքի անդամները բնակիչներին կոչ արեցին մասնակցել սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:


«Ձեր մասնակցությունն է որոշելու, թե ինչպես է զարգանալու Երևանն առաջիկա հինգ տարիների ընթացքում, ձեր մասնակցությամբ դուք պետք է շարունակեք Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները՝ ամրագրելով դրանք: «Լույս» դաշինքը ընտրական ցուցակում համար 8-ն է:
Մենք կոչ ենք անում ձեզ սեպտեմբերի 23-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել «Լույս» դաշինքի օգտին, քվեարկել քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին, քվեարկել պրոֆեսիոնալ թիմի օգտին, քվեարկել Երևանի արդար և արդյունավետ զարգացման օգտին, որովհետև մենք կարծում ենք, որ արդար և արդյունավետ կառավարումն է, որ այսքան ժամանակ պակասել է Երևանին»,-ասաց ցուցակի երկրորդ համար Դավիթ Խաժակյանը:


Նա ասաց, որ «Լույս» դաշինքում այն մարդիկ են, ովքեր տիրապետում են քաղաքային տնտեսության խնդիրներին և դրանց լուծման բանաձևին. «Այդ բանաձևն է՝ «Երևան, «Լույս», Զեյնալյան»:


Քարոզարշավի ընթացքում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուին էին մոտենում տարբեր քաղաքացիներ իրենց ու Երևանին առնչվող խնդիրներով: Տարբեր փողոցներ ու բակեր շրջելով «Լույս» դաշինքը Նոր Նորքում ավարտեց քարոզարշավը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ