Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Ահազանգ կա, որ գործարաններն այլ թվեր են հրապարակում մթերված խաղողից

Նիկոլ Փաշինյան. Ահազանգ կա, որ գործարաններն այլ թվեր են հրապարակում մթերված խաղողից
16.09.2018 | 23:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ: Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ մարզում նախատեսվել էր ընդհանուր մթերել 55000 տոննա, կարկուտը 16000-18000 տոննա խաղող է վնասել, որոնք չեն մթերվելու: Վարչապետի հարցին, թե այդ դեպքում այդ մարդիկ ի՞նչ են անելու, մարզպետն ասաց՝ ենթադրում են, որ ինչ-որ լուծում պետք է տան: Փաշինյանի հարցին, թե օղու գործարան կա մարզում, փոխմարզպետը պատասխանեց, որ մթերման չենթակա խաղողը բնակիչներն իրենք են կարողանում օղու վերածել և վաճառել, և դրա պահանջարկն էլ կա:


Վարչապետի դիտարկմանը, թե օրենսդրական բազա կա, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասաց, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2019-ի հունվարի 4-ից: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստացի գյուղացիները օղի վաճառում են, երբեմն էլ մարդիկ օգտվում են, որ օրենսդրական խնդիր կա, գնում գյուղացիներին նեղացնում են. «Սա պետք է կարգավորվի, որովհետև դա ամբողջ աշխարհում ընդունված է»:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ