Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երթ Սկոպյեում՝ երկրի անունը փոխելու, ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու օգտին

Երթ Սկոպյեում՝ երկրի անունը փոխելու, ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու օգտին
17.09.2018 | 13:04

Մակեդոնիայի հազարավոր բնակիչներ մայրաքաղաք Սկոպյեում երթ են անցկացրել՝ երկրի անունը փոխելու ու ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու օգտին:
Ցուցարարները կոչ են արել սեպտեմբերի 30-ի հանրաքվեին «այո» ասել Հյուսիսային Մակեդոնիա անվանը: 27 տարվա վիճաբանությունից հետո այս տարվա հունիսին Աթենքն ու Սկոպյեն համաձայնեցին, որ Մակեդոնիան այսուհետև կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիա։

Աթենքը չէր ընդունում Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը, որ երկիրն ընտրել էր նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո, որովհետև Հունաստանի հյուսիսային նահանգը ևս կոչվում է Մակեդոնիա: Հակասությունը խոչընդոտ էր Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Աթենքը կհանի իր առարկությունները:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ