Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նաիրա Զոհրաբյան. «Չի կարող ԲՀԿ-ի միջոցով լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիան»

Նաիրա Զոհրաբյան. «Չի կարող ԲՀԿ-ի միջոցով լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիան»
17.09.2018 | 13:05

Նախկին իշխանություններն «ամենաստորագույն, ամենակեղտոտ, ամենաանբարո» մեթոդներով պատերազմ հայտարարեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և մեկ գիշերում ձերբակալեցին Ծառուկյանի մտերիմ 670-ից ավելի անձանց, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով 2015-ի դեպքերին։


«Մենք ունեինք տեղեկատվություն, որ իրենք պատրաստվում են խայտառակ սադրանքներ և պրովոկացիաներ, որ լինելու են զոհեր և այդ զոհերի պատասխանատվությունը գցելու էին Ծառուկյանի վրա։ Մենք ունեինք անգամ հստակ տեղեկատվություն, թե որտեղից էին բերել, կներեք այդ բառի համար, մորոդյորներ, ովքեր թալանելու էին խանութներ, ովքեր անելու էին խայտառակ սադրանքներ, ովքեր անգամ չէին կանգնելու արյան առջև, եթե Ծառուկյանը կայացներ որոշում շարժումը շարունակելու։ Մենք հետագայում ավելի փակագծեր կբացենք։ Ես հիմա ուզում եմ նորից ասել՝ Ծառուկյանը կայացրեց ամենախոհեմ և ամենաճիշտ որոշումը՝ հասկանալով, որ հնարավոր է թափվի արյուն հերթական անգամ, ինչպես եղավ մարտի 1-ին, Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից որպեսզի որևէ քաղաքացի դրանից չտուժի։ Որևէ բանի առաջ չէր կանգնելու իշխանությունը, դրանում կարող եք վստահ լինել», - ասաց Զոհրաբյանը։


Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում կան հանրապետականամետներ, Զոհրաբյանն այսպես արձագանքեց. - «Ոչ թե հանրապետականամետ, կան մարդիկ, ովքեր ունեն բիզնես շահեր։ Պատահական չէ՝ երբ որ թողեցին ազատ քվեարկություն՝ Սերժ Սարգսյանի վարչապետության, որն ինձ համար ուղղակի կատեգորիկ անընդունելի էր՝ կողմ քվեարկել իր թեկնածությանը, բայց ես չեմ ուզում իմ գործընկերներին մեղադրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրին սպառնացել էին»։


«Բոլոր նրանք, ովքեր ժողովրդի առջև, պետության առջև կատարել են հանցագործություն, ովքեր պատասխանատու են «Մարտի 1»-ի համար, պետք է կրեն իրենց պատիժը՚՝ անդրադառնալով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին, հայտարարեց Նաիրիա Զոհրաբյանը։ «Ես ուզում եմ հուսալ, որ մեր դատարանները վերջապես ազատվել են քաղաքական պրեսինգից, վերջապես ազատվել են նախագահականից կամ կառավարությունից զանգերով դատավճիռներ կայացնելուց։ Մեկ բան հստակ է՝ բոլոր նրանք, ովքեր ժողովրդի առջև, պետության առջև կատարել են հանցագործություն, ովքեր պատասխանատու են «Մարտի 1»-ի համար, ուզում է լինի Ռոբերտ Քոչարյանը, ուզում է լինի Սերժ Սարգսյանը, ուզում է լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուզում է լինի, ինձ համար բացարձակ նշանակություն չունի, պետք է կրեն իրենց պատիժը, միանշանակ է. ուզում է խափանման միջոցը ընտրեն կալանք... բացարձակ դա երկու ձեռքով պաշտպանում եմ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող», - ասաց Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար մոռացված գործիչ է, անցյալ է, և ԲՀԿ-ի միջոցով չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիան։


«Քանի որ մենք անընդհատ խոսում ենք Ռոբերտ Քոչարյանից, Ձեր թույլտվությամբ ես անդրադառնամ մի հերթական ապատեղեկատվության, որ փորձում են հանրությանն ահաբեկել Ռոբերտ Քոչարյանի ստվերով, որն իբր պետք է վերադառնա «Բարգավաճ Հայաստան»-ի միջոցով. հարգելինե՛րս, սիրելինե՛րս, նրանք, ովքեր ադեկվատ են, վերջին անգամ ես իմ ուղերձը հղում եմ ձեզ և ասում՝ «Բարգավաճ Հայաստանի»-ի միջոցով նախկին որևէ պաշտոնյա, ով ունի մեղավորության իր բաժինը «Մարտի 1»-ի հետ կապված, ժողովրդի առջև, տարբեր՝ տնտեսական, քաղաքական հանցագործություններով, չի վերադառնալու։ 15 տարի փորձում են ահաբեկել Ռոբերտ Քոչարյան - «Բարգավաճ Հայաստան» կապով։ Չկա նման կապ, չի կարող լինել։ Տեսնում եք՝ «Բարգավաճ Հայաստան»-ը Գագիկ Ծառուկյանն է, ես եմ, իմ թիմակիցներն են, մեր ծրագրերն են, չկա և չի կարող լինել նման բան։ Մի փորձեք հանրությանը վախեցնել Ռոբերտ Քոչարյանի ուրվականով, Ռոբերտ Քոչարյանին դուք եք PR անում, հարգարժաններս, դուք եք նրան PR անում, մեզ համար նա մոռացված գործիչ է, ինձ համար ինքն անցյալ է, ինձ համար ինքը փակված էջ է, ինչպես փակված էջ է Սերժ Սարգսյանը։ Չի կարող լինել մեր միջոցով առնվազն իրենց քաղաքական ռեինկարնացիայի հարցը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ