Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քոչարյանի անվան հետ կապվող կայքէջում խուզարկություններ են իրականացվում

Քոչարյանի անվան հետ կապվող կայքէջում խուզարկություններ են իրականացվում
17.09.2018 | 13:09

Yerkir.am-ը տեղեկացնում է, որ խուզարկություն է իրականացվում Yerevan.today լրատվական կայքի գրասենյակում: Yerevan.today-ը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ և որտեղ էլ պարբերաբար հարցազրույցներ են տպագրվում Քոչարյանի հետ: Ավելի վաղ կայքը հայտարարություն էր տարածել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրության վերաբերյալ, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»:

Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն: Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:


Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել Ուշադիր նայեք լուսապատճենին»։

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ