Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էրիթրեան և Եթովպիան խաղաղության համաձայնագիր են կնքել

Էրիթրեան և Եթովպիան խաղաղության համաձայնագիր են կնքել
17.09.2018 | 13:24

20-ամյա հակամարտությունից հետո Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆևերկին և Եթովպիայի վաչապետ Աբիյ Ահմեդը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում խաղաղության համաձայնագիր են կնքել` հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:


Համաձայնագիրը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ: Երկու երկրների պատերազմը սկսվել է 1998-ին՝ սահմանամերձ խնդրահարույց տարածքների պատճառով: Ռազմական հակամարտությունն ավարտվել է 2000-ին, սակայն պետությունների հարաբերությունները շարունակում էին լարված մնալ:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ