Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանի վարչապետն ԱՄՆ է մեկնել՝ Սպիտակ տանը բանակցություններ վարելու համար

Վրաստանի վարչապետն ԱՄՆ է մեկնել՝ Սպիտակ տանը բանակցություններ վարելու համար
17.09.2018 | 13:25

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնել է ԱՄՆ: Պաշտոնական այցի ժամանակ նախատեսված են բանակցություններ ԱՄՆ սենատորների, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յուն Քիմի, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդի և Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Մամուկա Բախտաձեն հրավիրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ՝ Մելանիայի կազմակերպած ընդունելությանը։ Բախտաձեն նաև ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում։

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ