Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստամբուլում 10-րդ անգամ հանձնեցին Հրանտ Դինքի անվան մրցանակը

Ստամբուլում 10-րդ անգամ հանձնեցին Հրանտ Դինքի անվան մրցանակը
17.09.2018 | 13:28

Ստամբուլում 10-րդ անգամ անցկացվել է իրավապաշտպանների համար սահմանված՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը` հայտնում է «Ակոս»-ը:
Ժյուրին, որի կազմում է նաև Սերժ Թանկյանը, Թուրքիայում մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքար մղող և մի քանի անգամ բանտարկված Մուրադ Չելիքքանին։ Օտարերկրացի իրավապաշտպանների շրջանում մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից Ռադյա էլ-Մութավեքելը։

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ