Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԲՀԿ-ն ահազանգում է իր հանդեպ «տեղեկատվական տեռորի» մասին

ԲՀԿ-ն ահազանգում է իր հանդեպ «տեղեկատվական տեռորի» մասին
17.09.2018 | 22:02

«Իմ քայլը» դաշինքի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում եմ միմյանց՝ «սև փիառ» անելու մեջ։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարեց՝ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր:


«Բազմաթիվ փաստեր արդեն իսկ ունենք մեր ձեռքի տակ և առաջիկայում պատրաստվում ենք այդ փաստերը ներկայացնել նաև եվրոպական կառույցներին: Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Միյատովիչը, այդ փաստերը նաև նրան են ներկայացվելու: Թեկնածուի հասցեին ամենակոպիտ, վիրավորական ձևակերպումներ, նրա մտերիմների, ազգականների հասցեին սպառնալիքներ, կոչեր: Կարող եմ վստահաբար ասել, որովհետև այդ փաստերը կան: Նախարարությունների աշխատակիցների անձնական էջերում համատարած ատելություն, ագրեսիա են քարոզում կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի հետ կապված»,- ասաց Իվետա Տոնոյանը: Նրա խոսքով, հենց այդ իրավիճակին է երեկվա հանրահավաքում անդրադարձել Նաիրա Զոհրաբյանը, ասելով՝ ԲՀԿ-ին մեղադրում են իշխանության հետ կապեր ունենալու մեջ, մինչդեռ հենց Սերժ Սարգսյանի մերձավորներն են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում տեղ գտել: ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ քննադատել էր «Իմ քայլը» դաշինքին և նրա թեկնածու Հայկ Մարությանին՝ հորդորելով չթաքնվել Նիկոլ Փաշինյանի թիկունքում։ «Հիմա մե՞նք ենք սերժական, ռոբական, թե՞ դուք: Թե՞ կարծում եք փողոցներում, հարթակներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով՝ կարողանալու եք երկար ժամանակ խաբել էս ժողովրդին: Բավական եղավ: Չէինք խոսի այդ ամենի մասին, եթե դուք չանցնեիք բարոյականության, տղամարդկության, արժանապատվության բոլոր սահմանները»,- ասել էր ԲՀԿ թեկնածուն:


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ ճեպազրույցներում կրկին անուններ տվեց, շեշտելով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում տեղ են գտել նախկին իշխնությունների հետ սերտ առնչություններ ունեցող անձինք: «Վիկտոր Մնացականյան, չորրոդ հորիզոնականն է զբաղեցնում և հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը: Իզաբելա Աբգարյան, նախկինում ՊՈԱԿ-ում է աշխատել, նախագահականում, լրատվական բաժնում: Հակոբ Բալայան, Զորի Բալայանի՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի զարմիկն է: Ամբողջական ցանկը և չակերտները դեռևս չենք բացում»,- ասաց Էնֆիաջյանը:

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ