Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՏՄ ԿԲ-երի նախագահներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՏՄ ԿԲ-երի նախագահներին
17.09.2018 | 22:05

Չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել կայունությունը, որ կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ Կենտրոնական բանկերի նախագահների հետ հանդիպման ժամանակ։


ԿԲ նախագահները Հայաստանում են դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:


ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել գործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:
Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ