Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաև բարդ հարցեր

Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաև բարդ հարցեր
17.09.2018 | 22:06

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաև բարդ հարցեր` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման սկզբում: «Մեր հարաբերությունները շատ եռանդագին ու դրական են զարգանում:

Դա վերաբերում է առևտրատնտեսական կապերին, դրանք աճում են արագ տեմպերով: Դա վերաբերում է անվտանգության գծով մեր համագործակցությանը, հատկապես տարածաշրջանում և լայն իմաստով միջազգային ասպարեզում: Հարցերն անչափ շատ են, ընդ որում կան նաև բարդ հարցեր», - ասել է Պուտինը: Երկու նախագահները հանդիպել են Սոչիում, զրույցի գլխավոր թեման սիրիական Իդլիբի իրադրությունն է:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ