Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էդմոն Մարուքյան. Ամեն ինչ սկսվել է «Իմ քայլը» դաշինքից. նրանց թեկնածուն է դաշտը սև ու սպիտակի բաժանել

Էդմոն Մարուքյան. Ամեն ինչ սկսվել է «Իմ քայլը» դաշինքից. նրանց թեկնածուն է դաշտը սև ու սպիտակի բաժանել
17.09.2018 | 22:07

«Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Երևանի ավագանու ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին շրջանցելու խնդիր չի տեսնում։ Նա նկատեց, որ քաղաքապետ չի լինելու վարչապետ Փաշինյանը, այլ լինելու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։

«Վարչապետի թիմին շրջանցելու խնդիր չկա, սա քաղաքապետի ընտրություններ են, որտեղ կան քաղաքապետի 12 թեկնածուներ։ Մենք կարծում ենք, որ Արտակ Զեյնալյանի կերպարը հաղթող կերպար է։ Բնականաբար, եթե խոսում եմ առաջին տեղի մասին, նշանակում է՝ բոլորից մենք անցել ենք առաջ»,- ասաց նա։ Մարուքյանը չի ցանկանում նույնիսկ հիպոթետիկ խոսել, թե ինչ կլինի, եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը։ «Հաղթողը լինելու է Արտակ Զեյնալյանը, իրականում նա է հաղթելու այս ընտրությունները, ես ձեզ վստահեցնում եմ»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։


ԲՀԿ-ի և «Իմ քայլ»-ի միջանձնյա մեղադրանքների մասին Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ քարոզարշավը այդ տոնով տանելու հիմքը դրել է «Իմ քայլը» դաշինքը։ «Ըստ էության՝ ամեն ինչ սկսել է «Իմ քայլը» դաշինքից, այսինքն՝ նրանց թեկնածուն է դաշտը սև ու սպիտակի բաժանել, հետո վարչապետն ասել է, թե ճիշտ է ասում, և միայն իրենք են սպիտակ, ու բոլորը սև են։ Երբ բոլորին մեղադրում են սև ուժեր լինելու մեջ, բնական է, որ ուժերը պատասխանում են։ Բաժանումն ու վեճը սկսել է նրանց կողմից, ես չեմ ողջունում սև ու սպիտակի բաժանումը, քաղաքականության մեջ շատ գույներ կան, չի կարելի հասարակությունը բևեռացնել»,- շարունակեց Մարուքյանը: ՙՄենք մեր ձայների տերն ենք, պայքարելու ենք, որ Արտակ Զեյնալյանը լինի քաղաքապետ։ ՀՀ-ում ժողովրդավարության հաստատումը պահանջում է բազմակարծություն, որ մի ուժից լինի վարչապետ, մյուսից՝ քաղաքապետ և այլն, այլ ոչ թե այնպես, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ էր՝ բոլոր քաղաքները, գյուղերի և այլ մարմինների ղեկավարը մեկ ուժից էր»,- շեշտեց նա։


Նա ընդգծեց, որ իրենց դեմ սև PR է իրականացվում։ Էրեբունի համայնքում քարոզարշավ անելիս էլ նկատել է, որ քարոզչական պաստառները պոկված կամ պատռված են, կամ էլ դրանց վրա տեղադրված են «Իմ քայլը» դաշինքի պաստառները։ Ըստ Մարուքյանի՝ կա նաև լուսաբանման խնդիր` հեռուստաընկերությունները նախկինի պես իրենց հետ չեն շրջում։

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ