Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զարուհի Փոստանջյան. Այսօր միմյանց վրա «ցեխ շպրտելու», վարկաբեկելու կամ պիտակավորելու ժամանակը չէ

Զարուհի Փոստանջյան. Այսօր միմյանց վրա «ցեխ շպրտելու», վարկաբեկելու կամ պիտակավորելու ժամանակը չէ
17.09.2018 | 22:08

Աղբահանության խնդիրը, վերելակները, գերեզմանատների ոչ բարեկարգ վիճակը, և բնակելի տարածքներում տարալուծվելը, ոռոգման համակարգի բացակայությունը, անտառածածկ տարածքների վերացումը այն խնդիրներ են, որոնք ակնառու են բոլոր վարչական շրջաններում. քարոզարավի առաջին շաբաթն ամփոփելով՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա այսօր քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: «Խնդիրները բազմապիսի են, ամբողջ քաղաքը թաղված է խնդիրների մեջ, Խորհրդային միության անկումից հետո, քաղաքն, ըստ էության՝ խնամքի չի արժանացել, ոչ քաղաքը, ոչ բնակելի ֆոնդը»,-ասաց նա: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ով էլ լինի քաղաքապետ, սոցիալական բնակարան հասկացությունը պետք է լինի քաղաքի հիմնական կարևոր կետերից մեկը:

Լրագրողները Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե ինչքանով է տեղին համարում միմյանց վրա ցեխ շպրտելու մեթոդով քարոշարշավ իրականացնելը, հաշվի առելով, որ վերջին շաբաթում քարոզարշավը թեժ փուլ է մտել: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ բոլորը պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը, թե հանուն Երևանի ինչ են պատրաստ անել: «Բոլորս հասկանում ենք, որ Երևանը թաղված է աղբի, կեղտի և բազմաթիվ հոգսերի մեջ: Այս կեղտոտ օդը, որի մեջ չափազանց շատ է թե փոշու, թե թունավոր գազերի կուտակումը, դա բոլորս էլ շնչում ենք, և այսօր միմյանց նկատմամբ ցեխ շպրտելու, վարկաբեկելու կամ պիտակավորելու ժամանակը չէ, մենք պետք է մեր ծրագրային դրույթները ներկայացնենք և լծվենք աշխատանքի»,-ասաց նա:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ