Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան․ Կեցցենք մենք

Նիկոլ Փաշինյան․ Կեցցենք մենք
18.09.2018 | 12:57

Մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում «Իմ քայլը» դաշինքն Ավան համայնքում ընտրողների հետ հանդիպումներ անցկացրեց, որոնք եզրափակվեցին բազմամարդ հանրահավաքով, որին մասնակցում էր դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին աջակցելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր այոն այո է, իսկ ոչը՝ ոչ: Եվ մենք ոչ ենք ասել կոռուպցիային, քծնանքին, թալանին, շողոքորթությանը, կեղծավորությանը, ստին, կեղծիքին: Եվ մենք այո ենք ասել քաղաքացուն, մենք այո ենք ասել այս սերնդին, այս երեխաներին ու նրանց ապագային: Մենք այո ենք ասել մեր սրբազան նահատակներին, և մենք նրանց գերեզմանների առաջ կանգնած ենք ասել, որ Հայաստանը լինելու է ազատ, հզոր, երջանիկ: Ազատ, հզոր, երջանիկ»` բուռն ծափողջույնների ներքո կրկնեց վարչապետը: Իր կրակոտ ելույթը Նիկոլ Փաշինյանը եզրափակեց. «Այս երեխաները արդեն իսկ հաղթել են, և այս երեխաների հաղթանակը որևէ մեկը չի համարձակվի փորձ անգամ անել խլելու նրանց ձեռքերից:

Կրկնում եմ՝ ով որ այդպիսի փորձ անի, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, այլև պատերով կտանք: Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայության մայրաքաղաք Երևանը, կեցցե Արցախի Հանրապետությունը, և կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ