Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Սարգսյան. Անհեթեթ է մտածել, թե «Լույս»-ը համագործակցում է նախկին ռեժիմի հետ

Արամ Սարգսյան. Անհեթեթ է մտածել, թե «Լույս»-ը համագործակցում է նախկին ռեժիմի հետ
18.09.2018 | 12:58

Ամպի չափ երևակայություն է պետք ունենալ մտածելու համար, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար, երեկ Էրեբունի վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Դա իրենց հետ կապելը Սարգսյանն անհեթեթ որակեց։

«Էս չգիտեմ՝ որ ժանրից է, բայց դա մեզ կապելն ուղղակի անհեթեթ է։ Խնդիրը նրանում է, պարոն վարչապետ ջան, որ Դուք տեսակետ եք ասում, որում մեղադրում եք բոլորին, ու եթե ձայն չես հանում, մեր ժողովուրդն այսպիսի ասացվածք ունի, ասում է՝ «լռությունը համաձայնության նշան է», ձայն ենք հանում, ասում եք՝ «ինչի՞ եք ձեր վրա վերցնում», հիմա ո՞նց անենք։ Մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել։ Ես խորապես համոզված եմ, ու խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի Նիկոլ Փաշինյանին, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրով ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, որ մեր ժողովուրդը չի ուզում ինքն իր հետ կռվի, ինքը հոգնել է իր հետ կռվելուց, հերիք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, չգիտեմ դիակներից ու չգիտեմ ինչերից խոսենք, հերիք է, չկա էդ բանը, էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, այստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, ինչ սևի ու սպիտակի խնդիր է, - ասաց Սարգսյանը՝ շարունակակելով,- էդ նույն «Բարգավաճ Հայաստան»-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքին, Դաշնակցությունն իր 7 պատագամավորով համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքին, մենք եկանք, քվեարկեցինք, բա էդ ասելու ձև է, ո՞նց կարելի է Ձեզ հետ ճամփա անցած թիմին»:


«Հանրապետության» նախագահը դիմելով Փաշինյանին՝ հայտարարեց՝.«Եթե մենակ Ձեզ հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, մենակ իրանց տեսակետն եք հաշվի առնում, մենակ իրենցով եք ուզում Հայաստանը կառուցել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ: Էլ երբեք չեմ անդրադառնա, բայց Դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետև թվարկածս երկու ուժը և մեր խմբակցության մնացած չորս անդամներն էլ կանգնած են եղել Ձեր կողքին և հայտարարել ենք, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա ո՞նց ենք էս խնդիրը լուծելու: Բա քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ վերջիվերջո Ազգային ժողով է գալու ու էդ մարդիկ, որ Ձեզ մի անգամ օգնել են, կարող են հիմա չօգնել», - հայտարարեց Սարգսյանը։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ