Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նաիրա Զոհրաբյան․ Ինձ պատերազմ են հայտարարել սոցիալական ցանցերում

Նաիրա Զոհրաբյան․ Ինձ պատերազմ են հայտարարել սոցիալական ցանցերում
18.09.2018 | 12:59

ԲՀԿ քարոզարշավի շրջանակում Նոր Նորք համայնքում անցկացված հանրահավաքում կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կրկին կոչ արեց Երևանը չբաժանել սևերի և սպիտակների:

«Ես երբեք իմ մասին վատ կարծիքի չեմ եղել, բայց երբ որ պետական ողջ մեքենան կազմակերպված ձևով, պետության խնդիրները թողած, երեկ ամբողջ գիշեր և ամբողջ օրը այսօր համակարգված ձևով, նախարարություններով, կազմակերպություններով, ավագանիներով զբաղված են ինձանով, անկեղծ ասած, սեփական ինքնարժեքիս մասին կարծիքս էլի բարձրացավ, - հանրահավաքում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը,- ես չէի մտածում, որ ամբողջ պետությունը, պետական ողջ ինստիտուտները, իրենց գործը թողած, սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրսների միջոցով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Դա մեկ բանի մասին է խոսում՝ որ մենք ճշմարիտ ենք: Որ ծրագրերը, որ մենք ներկայացնում ենք, շահել են ձեր վստահությունը, որ իրենք վատաբանելուց բացի, որևէ այլ բան չունեն առաջարկելու: Մենք այսօր նորից ասում ենք՝ մի վիրավորեք երևանցուն, հարգենք երևանցուն: Երևանցին ուզում է, որ իր խնդիրները լուծվեն: Մի բաժանեք Երևանը սևերի և սպիտակների: Այսօր սև-սպիտակի խնդիր չկա, այսօր հերոսի և դավաճանի խնդիր չկա, այսօր դուխով և անդուխի խնդիր չկա: Այսօր ինձ համար, որպես պատգամավորի, քաղաքացու, քաղաքապետի թեկնածուի, կա ընդամենը մեկ ջրբաժան, և այդ ջրբաժանը անցնում է Երևանի լուծված և չլուծված խնդիրների միջով»:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ