Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մամիկոն Ասլանյանը իր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին

Մամիկոն Ասլանյանը իր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին
18.09.2018 | 13:03

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։

Ասլանյանը իր մտերիմներին, հարազատներին, ովքեր Երևանում ընտրելու իրավունք ունեն, հորդորել է առաջիկա ընտրություններում ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։ Ինքը՝ Ասլանյանը տեղեկությունը որակեց որպես ապատեղեկատվություն. «Նման բան չկա։ Դա իրականությանը չի համապատասխանում, հետևաբար դրանից բխող որևէ ածանցյալ չկա»»:
Զարմանալի կլիներ, եթե հաստատեր ու ասեր` դուք էլ «Իմ քայլին» ձայն տվեք:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ