Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկական հողն այրվում է թուրքերի ոտքի տակ

Հայկական հողն այրվում է թուրքերի ոտքի տակ
18.09.2018 | 13:06

Մասիս լեռան լանջին բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել: Իգդիր նահանգի ժանդարմերիական ուժերը կրակը մարելու համար օգտագործում են անօդաչու թռչող սարքեր, գրում է թուրքական haberler.com կայքը։ 3 օր առաջ բռնկված հրդեհն արագորեն տարածվել է քամու պատճառով և արդեն ամբողջությամբ այրել է 200 հա մակերեսով տարածք։


Եվս 160 հա հովտային տարածքի վրա տարածված հրդեհը հաջողվել է մարել մինչ կրակի՝ լեռան լանջին գտնվող անտառածածկ տարածքին հասնելը։

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ