ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Զարիֆ. Պուտինի և Էրդողանի որոշումը թույլ տվեց Իդլիբում կանխել պատերազմը

Զարիֆ. Պուտինի և Էրդողանի որոշումը թույլ տվեց Իդլիբում կանխել պատերազմը
18.09.2018 | 13:08

Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն իր Twitter-ում գրել է, որ վերջին հանդիպումների, այդ թվում՝ Սոչիում կայացած ռուս–թուրքական գագաթաժողովի շնորհիվ հաջողվել է սիրիական Իդլիբում խուսափել պատերազմից։ Նա հիշատակել է Անկարա և Դամասկոս կատարած իր այցերն ու Թեհրանում կայացած Իրան–Ռուսաստան–Թուրքիա գագաթաժողովը։

«Վերջին մի քանի շաբաթների ինտենսիվ, պատասխանատու դիվանագիտությունը կարողացավ Իդլիբում կանխել պատերազմը՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարելու վճռականությամբ»,– ընդգծել է Զարիֆը։

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ