Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էդմոն Մարուքյան. Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից

Էդմոն Մարուքյան. Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից
18.09.2018 | 13:10

«Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենց դեմ սեւ փիար է իրականացվում: Նա անդրադարձել է նաեւ սեւերի ու սպիտակների թեմային, քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա ասել է, որ երկրի ղեկավարը չպետք է հանրությանը բաժանի սեւերի ու սպիտակների: Նրա խոսքով, եթե հայտարարվում է, որ բարձրագույն արժեքը քաղաքացին է, չեն կարող լինել սեւ եւ սպիտակ քաղաքացիներ: Դա ամեն ինչի սկիզբն է, ասել է նա, հավելելով, որ հույս ունի, որ ինչ որ պահի «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի ժողովրդից և նաև մեզանից»:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ