Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը մաքսատուրքեր է դրել 200 միլիարդ դոլարի չինական ապրանքների վրա

Թրամփը մաքսատուրքեր է դրել 200 միլիարդ դոլարի չինական ապրանքների վրա
18.09.2018 | 13:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական քայլն է արել Չինաստանի դեմ տնտեսական պատերազմում՝ ներմուծման լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով 200 միլիարդ դոլարի չիանական ապրանքների վրա, որոնք ԱՄՆ կհասնեն հաջորդ շաբաթ` հայտնում է The Guardian-ը:

«Եթե Չինաստանը պատասխան քայլ անի մեր ֆերմերների և այլ ոլորտների դեմ, մենք անմիջապես երրորդ փուլն են սկսելու՝ մաքսատուրքեր դնելով ևս 267 միլիարդ դոլարի ապրանքների վրա», – նշել է Թրամփը: Նա ասել է, որ ամիսներ շարունակ Չինաստանին հորդորել են վերջ դնել ամերիկյան ընկերությունների հանդեպ անարդար վերաբերմունքին, հստակ բացատրել են, թե ինչ փոփոխություններ են ցանկանում և հնարավորություն են տվել Չինաստանին ավելի արդար լինել, սակայն Չինաստանը չի ցանկացել փոխել իր քաղաքականությունը:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ