Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից
18.09.2018 | 13:20

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից:


«Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով`

1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։

2.Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է Կամո Արեյանի ստորագրած որոշման մեջ։


Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը Երևանի գլխավոր ճարտարապետ էր 2013 թ.:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ