Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՈՒսանողները պահանջում են

ՈՒսանողները պահանջում են
18.09.2018 | 17:39

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բացահայտված չարաշահումների մասին ոստիկանության տարածած հաղորդագրությանը հաջորդել է բողոքի ալիքը ուսանողների շրջանում: Այս մասին տեղեկանում ենք « Հրապարակ» օրաթերթի կայք էջում հրապարակված տեսանյութից:

Մինչ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրդյանը փորձում է պատասխանել ուսանողների հարցերին, գլխավորապես շեշտելով, որ իրավապահ մարմիներին տված բացատրությունը բացահայտել չի կարող, քանի դեռ չի ավարտվել քննությունը, ուսանողները պահանջում եմ ռեկտորի հրաժարականը՝ նրա թիմի և ինստիտուտի վարչական կազմի հետ մեկտեղ: ԵԹԿՊԻ-ի ուսանողները եկել են այն եզրահանգման, որ Դավիթ Մուրադյանի աշխատանքն ու տված կրթությունն իրենց չի բավարարում:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ