Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դաշնամուրներ՝ քաղաքի տարբեր հատվածներում

Դաշնամուրներ՝ քաղաքի տարբեր հատվածներում
18.09.2018 | 17:41

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Փուշ» նախագիծը սեպտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում հրավիրում են մասնակցելու համագործակցության նոր նախագծի մեկնարկին:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Սարյանի արձանի հարևանությամբ կտեղադրվի դիզայներ-նկարիչների ձևավորած դաշնամուրը, որը միշտ բաց է լինելու հանրության առաջ և տրվելու է հնարավորություն, ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները բեռնելու սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը: Նման դաշնամուրներ կտեղադրվեն նաև քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:
Միջոցառման բացմանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը:


Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ