ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նույնպես Facebook-ի ուղիղ եթերում էր: Նա մեկնաբանում էր, թե ինչու չի հասցրել ներկա լինել այսօրվա հանրահավաքին:
«Առաջնագծում էի, ու եղանակային վատ պայմանների պատճառով չկարողացա ճիշտ ժամանակին տեղ հասել»,- նշեց նա:
Վարչապետն ուղիղ եթերի ժամանակ ասաց նաև, որ Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության Բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:
«Առաջնագծում ընդհանուր առմամբ բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը: Արցախի նախագահի հետ և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել ենք ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ: Ու մենք հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին»,- նկատեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա չի նշանակում, թե մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների:
«Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի»,- ամփոփեց ՀՀ վարչապետը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ