Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կոնաշենկով. Ռուսաստանը կարող է համարժեք քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ

Կոնաշենկով. Ռուսաստանը կարող է համարժեք քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ
18.09.2018 | 22:17

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում գործող հետախուզական Իլ-20 ինքնաթիռի` անցած գիշեր կործանման ողջ պատասխանատվությունը կրում են իսրայելցի զինվորականները: Այսօր կեսօրին Մոսկվայում` ՌԴ ՊՆ միասնական հրամանատարական կետում` հայտարարեց ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը: Ռուսական օդանավը խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, որ Սիրիայի երկնքում հատուկ առաջադրանք կատարող իսրայելական F-16 կործանիչների անձնակազմերի սադրանքի հետևանք է: «Թաքնվելով ռուսական օդանավի թիկունքում` իսրայելցի օդաչուները այն Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի հարվածի տակ են դրել:

Որպես հետևանք՝ Իլ-20-ը խոցվել է C-200 կայանքի հրթիռով», - հայտարարում էր Կոնաշենկովը` հավելելով, որ սիրիական ուժերին հաջողվել է ռուսական հետախուզական օդանավը ոչնչացնել նախևառաջ այն պատճառով, որ Իլ-20-ը չափսերով ավելի մեծ և հակաօդային պաշտպանության ռադարների համար անհամեմատ ավելի խոցելի է, քան F-16 կործանիչները: «Ավիացիոն կառավարման իսրայելական միջոցները և F-16 ինքնաթիռների օդաչուները չէին կարող չնկատել ռուսական օդանավը, քանի որ վայրէջք էր կատարում 5 կիլոմետր բարձրությունից: Չնայած այդ հանգամանքին՝ նրանք կանխամտածված դիմել են այդ սադրանքին», - հայտարում էր ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:


Իլ-20-ի կործանման հետևանքով զոհվել են հետախուզական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները: ՌԴ ՊՆ ուսաստանի ներկայացուցիչները հայտարարում են, որ ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե Իսրայելի իշխանությունները նախապես տեղեկացրած լինեին ռուսական կողմին Լաթաքիայում իրականացվող գործողությունների մասին: «Իսրայելը ծրագրվող գործողության մասին Սիրիայում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությանը չի զգուշացրել: Իսրայելի սադրիչ գործողությունները մենք թշնամական քայլ ենք որակում: Իսրայելցի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետևանքով 15 ռուսաստանցի զինվորական է զոհվել: Այդ ամենը բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործակցության ոգուն: Մենք մեզ համարժեք գործողությունների դիմելու իրավունք ենք վերապահում», - հայտարարում էր Իգոր Կոնաշենկովը:

Միջադեպից մի քանի ժամ անց ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ` կատարվածի մեղքը բարդելով իսրայելական կողմի վրա: ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Մոսկվայում Իսրայելի դեսպան Հարի Կորենը: Երուսաղեմն առայժմ որևէ հստակ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ