ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Լենա Նազարյան. Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը

Լենա Նազարյան. Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը
18.09.2018 | 22:32

Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար` ֆեյսբուքյան իր էջում գրել է«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:


«Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երևում գաղափարական կուսակցությունների պակասը և իրական դերը»,-գրել է նա:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ