«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյան միաբանության 300-ամյակը

Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյան միաբանության 300-ամյակը
18.09.2018 | 22:35

Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա նշել է, որ Մխիթարյան միաբանությունն իր պատմության 300 տարում դիմագրավել է հին և նոր դժվարությունների և վստահեցրել, որ Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրության է արժանացրել Մխիթար աբբահորը, այսօր ևս պատրաստ է օգնել և աջակցել:


«Մխիթարյան միաբանությունը պահանջում է լինել կրոնավոր՝ մարդիկ, որոնք ամբողջությամբ նվիրված է Աստծուն: Այդ կոչումը չի կարելի իրականացնել առանց ընկալելու եղբայրների հետ հաղորդության և աղքատության, ողջախոհության և հնազանդության ուխտերը, որոնք այսօրվա դժվարությունների երաշխիքն են»,-նշել է Հռոմի պապը՝ հավելելով. «Երանելի Մխիթարը, ում Պիոս 12-րդ պապը դասեց Արևելյան եկեղեցիների կրոնական կյանքի մեծ բարեկարգողների շարքը, եղավ հայ ազգի հավատքի ըմբռնման կառուցողը՝ իր ետևից թողնելով հոգևոր ու մշակութային անվերջանալի ժառանգություն, որը տրվեց Մխիթարյան միաբանությանը պահպանելու, խորացնելու ու տարածելու՝ ի նպաստ համայն հայ ժողովրդի բարօրության»` ուղերձում ասել է Սրբազան Պապը: Քահանայապետը մաղթել է, որ միաբանության հիմնադիր Մխիթար աբբահոր ջահը շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը, Քրիստոսի հավատքով և այն հույսով, որ նրա խոսքը մշտական կյանք է պարգևում:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ