Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք
18.09.2018 | 22:44

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ:

Այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015-ին դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ էր ունեցել անձամբ տեսնել, թե ինչպես է իրականացվում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հիմնական դպրոցի երեխաների դպրոցական սննդի ապահովման ծրագիրը:
«Այս դպրոցներ շուրջ երեք տարի առաջ կատարած իմ այցից հետո ուրախ եմ կրկին այստեղ լինել և ուրախ եմ, որ կարողացա կատարել դեռևս այն ժամանակ տված իմ խոստումը: Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հետ աշխաատանքում դուք արդեն ունեք անհրաժեշտ գույք ու սարքավորումներ, որպեսզի ձեր համայնքների 300 դպրոցականներ ապահովվեն տաք կերակրով և ունենան ուսման համար անհրաժեշտ միջոցներ», – ասաց դեսպան Միլսը՝ խոսքն ուղղելով համայնքների բնակիչներին, դպրոցների անձնակազմին և աշակերտներին:


Ծիածանի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ դպրոցական սննդի ծրագիրը մեկնարկել էր 2015թ. սեպտեմբերից և դպրոցի 300 աշակերտների կեսն այս ծրագրով ստանում էին տաք կերակուր: Ամբերդում դպրոցական սննդի ծրագիրը մեկ տարի շուտ էր մեկնարկել և սնունդ տրամադրվում էր դպրոցի 244 աշակերտներից շուրջ 120-ին: Դպրոցական սննդի ծրագիրը սոցիալական ուղղվածության ծրագիր է, որը միտված է կայուն սննդի ապահովմանը դպրոցներում, ինչը թույլ է տալիս երեխաներին առավել կենտրոնանալ ուսմանը և դասերին:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ