Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայկական ժամանակն» ընդդեմ հայկական ժամանակի

«Հայկական ժամանակն» ընդդեմ հայկական ժամանակի
19.09.2018 | 13:45

Սա պատմություն է, որ վկայում է, թե ինչ է լինում, երբ լրագրողները մտնում են քաղաքականություն: Այս դեպքում նույն օրաթերթի` «Հայկական ժամանակի»: Ժամանակի մեջ առաջինը իր մեջ քաղաքական գործչին զգաց ու դեպի քաղաքականություն նետվեց շարքայինը` Նաիրա Զոհրաբյանը: Ջանքերը գնահատվեցին` դարձավ ԱԺ պատգամավոր, պաշտոնական առաջխաղացումը մեծ չէր` ԱԺ հանձնաժողովի նախագահ: Խմբագիրը` Նիկոլ Փաշինյանը ժամանակի մեջ պատգամավորից հասավ առավելագույնին` դարձավ վարչապետ: Բայց նախկին գործընկերները, համախոհները ու զինակիցները հայտնվեցին քաղաքական խրամատի տարբեր կողմերում: Ու հիմա արդեն կրակում են միմյանց վրա` փոխաբերաբար, իհարկե: ԲՀԿ-ն հայտարարում է, որ «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում քաղաքապետի իրենց թեկնածու դեմ` «նախարարությունների աշխատակիցների մասնակցությամբ»։ Նիկոլ Փաշինյանն ասում է` քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռոր որևէ թեկնածու հանդեպ չի իրականացվում,«Էդ լո՞ւրջ եք հարցնում: Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ դրանով, տեսնեմ էդ ո՞վ է տեռոր անում թեկնածուին: Ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը։ Անհնար է տենց բան ուղղակի, բայց ես կզբաղվեմ։ Առաջին անգամ եմ լսում, ճիշտը որ ասեմ»։

«Իմ քայլը» դաշինքն ու ԲՀԿ-ն մեղադրում են միմյանց՝ սև փիառի մեջ։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Ազգային ժողովում հայտարարեց՝ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր։ «Բազմաթիվ փաստեր արդեն իսկ ունենք մեր ձեռքի տակ և առաջիկայում պատրաստվում ենք այդ փաստերը ներկայացնել նաև եվրոպական կառույցներին», - ասաց Տոնոյանը։ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Երևանը «կլոունադաների» տեղ չէ։ Հետո էլ հարցազրույցում մանրամասնեց. «Ես նկատի ունեմ բոլոր այն գործիչներին, ովքեր Երևանը փորձում են բաժանել «սև»-ի և «սպիտակ»-ի, ովքեր փորձում են ասել՝ «մեր դեմ խաղ չկա», ովքեր փորձում են առաջնորդվել այն վատ մեսիջներով, որով ՀՀՇ-ն և ՀՀԿ-ն երկիրը տարան կործանման։ Այսինքն՝ «գալու ենք, ջախջախելու ենք, 90 տոկոս ձայն ենք տանելու»։ Չի կարելի, չի կարելի պատերազմ հայտարարել բոլոր քաղաքական ուժերին և չի կարելի այդքան չհարգել սեփական ժողովրդին»։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր ելույթներից բացի ոչինչ ոչ նայում է, ոչ լսում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Եթե ժամանակին անհամաձայնության դեպքում «Հայկական ժամանակը» կարող էիր ծալել ու մի կողմ դնել, կամ առավելագույնը պարզաբանում պահանջել լրագրողից ու գլխավոր խմբագրից, ի՞նչ անել հայկական ժամանակի հետ, որում ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Եվ միմյանց դեմ են նախկին լրագրողն ու նախկին գլխավոր խմբագիրը: Գուցե նրանք կապ չունեն, ժամանակնե՞րն են ֆեյք:

Դիտվել է՝ 2843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ