Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտին. Ռուսական օդանավի հետ տեղի ունեցածը նման է ողբերգական պատահականությունների շղթայի

Պուտին. Ռուսական օդանավի հետ տեղի ունեցածը նման է ողբերգական պատահականությունների շղթայի
19.09.2018 | 13:47

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում գործող հետախուզական Ил-20 ինքնաթիռի` անցած գիշեր Սիրիայում կործանումը «ողբերգական պատահականությունների շղթայի հետևանք էր»` Մոսկվայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կոչ արեց այս միջադեպը չհամեմատել 2015-ի նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական CУ-25 ինքնաթիռի խոցման հետ. «Այս ամենն ավելի նման է ողբերգական պատահականությունների մի շղթայի, քանի որ իսրայելական օդանավը ռուսական օդանավը չի խոցել»: Վլադիմիր Պուտինի խոսքով` ռուսական կողմը կհետաքննի միջադեպի պատճառները: ՌԴ նախագահը համաձայն է ՊՆ-ի հայտարարության կոշտ տոնայնությանը: «Մեր վերաբերմունքը այդ ողբերգությանը արտահայտված է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ, որի տեքստն ինձ հետ ամբողջությամբ համաձայնեցված է: Պատասխան քայլերը նախ և առաջ ուղղված են լինելու Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող մեր զինծառայողների և ռազմական օբյեկտների անվտանգության ապահովմանը: Դրանք այնպիսի քայլեր են լինելու, որոնք կնկատեն բոլորը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:


Երուսաղեմը առայժմ կատարվածի որևէ հստակ մեկնաբանությամբ հանդես չի եկել, կարճ պարզաբանում է տվել ՊՆ-ն` պնդելով, որ ռուսական Ил-20-ի կործանման պահին Լաթաքիայի շրջանում հատուկ գործողություն իրականացնող F-16 կործանիչներն արդեն գտնվում էին Իսրայելի օդային տարածքում:


Իսրայելական կողմի համաձայն, կործանիչների թիրախը Լաթաքիայում գտնվող զինագործական արտադրամասերից մեկն էր, որտեղ թողարկված սպառազինությունը անցած գիշեր նախատեսվում էր փոխանցել «Հեզբոլա» շարժմանը, որի գլխավոր քաղաքական հովանավորը Իրանի Իսլամական Հանրապետությունն է:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ