Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատ Միրզոյանն ու Դեբորա Գրիսերին քննարկել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներին

Արարատ Միրզոյանն ու Դեբորա Գրիսերին քննարկել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներին
19.09.2018 | 13:48

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին և կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ` նշելով, որ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի նոր կառավարության քաղաքականությանը և առաջնահերթություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացված ծրագրերը, արձանագրված արդյունքները, առաջիկա ծրագրերը, որ նպաստելու են Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարության զարգացմանը, հանրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը, համայնքներում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և այլն: Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներին, կարևորվել է Երևանի ավագանու, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ