Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երեկոյան ժամերին` անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

Երեկոյան ժամերին` անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ
19.09.2018 | 13:49

Այսօր երեկոյան ժամերին, Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Երևանի առանձին հատվածներում ևս հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ցերեկը սպասվում է 28-ից 30 աստիճան տաքություն։ Երեկոյան 23-ից 25։

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ