Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով
19.09.2018 | 13:50

Ռուսաստանն Աստանայի գործընթացի իր գործընկերների՝ Թուրքիայի և Իրանի հետ մտադիր է հետագայում ևս բանակցությունների միջոցով լուծումներ փնտրել սիրիական Իդլիբի համար` հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Սոչիում պայմանավորվել են հոկտեմբերի 15-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծել զինված ընդդիմության և կառավարական զորքերի շփման գծի երկայնքով: Իսկ երկու երկրի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել Իդլիբի գործող դեէսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման մասին:

«Ռուսաստանը մյուս երաշխավոր երկրների հետ ջանքեր է գործադրել և կգործադրի, որ իրավիճակն Իդլիբի շուրջ կարգավորվի բանակցային եղանակով»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Նեբեզնյան:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ