Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լենա Նազարյան. Եթե ուզում ենք, որ հեղափոխության բերած փոփոխությունները լինեն արագընթաց ու հիմնավոր, մենք պետք է ունենանք մեր քաղաքապետը

Լենա Նազարյան. Եթե ուզում ենք, որ հեղափոխության բերած փոփոխությունները լինեն արագընթաց ու հիմնավոր, մենք պետք է ունենանք մեր քաղաքապետը
19.09.2018 | 13:52

Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի կարծիքով, վարչապետի հայտարարությունները՝ հայտնաբերել օրինախախտներին, մեղավորներին, չի կարելի գնահատել որպես բռնարարի հայտարարություն։ «Եթե նախկինում մենք չենք լսել վարչապետի հրահանգները իրավապահ մարմիններին կարգուկանոն հաստատելու փողոցներում, որ շարասյուներով չերթևեկեն, որ անօրինական զենք ոչ մեկի մոտ չլինի, որ զինաթափեն բոլորին և աղմկահարույց գործերով օրուգիշեր աշխատեն բացահայտելու համար, հիմա մեր ականջին գուցե անսովոր են նման հրահանգներն ու կոշտ դիրքորոշումները։ Բայց այդ ամենը տեղի է ունենում օրենքի սահմաններում»` ասել է Լենա Նազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո նրան բռնապետ որակելու հայտարարություններին։ Պատգամավորի խոսքով՝ եթե հրահանգվում է պետական բյուջեից գողացվածը վերադարձնել, դա արվում է օրենքի սահմաններում։


«Ես կարծում եմ, որ մարդկանց ականջը սովոր չէ և հենց մի քիչ կոշտ դիրքորոշում են լսում, միանգամից դա վերագրում են դիկտատուրայի։ Բայց այդ ամենն օրենքի սահմաններում է։ Մինչև հիմա դա չի արվել, նաև դա է պատճառը ու նաև այն, որ դա արվում է հրապարակային ու այդ պատճառով էլ մենք ունենք այս խնդիրները։ Բայց դա պետք է արվի հրապարակային, որովհետև մարդիկ հիմա ուզում են համոզված լինել ու ամեն օր մարդիկ ստուգում են մեզ՝ մենք անո՞ւմ ենք այս քայլը, թե՞ չենք անում», - ասաց Նազարյանը՝ նկատելով, որ վարչապետը կարող է նույն հրահանգը իրավապահներին տալ իր աշխատասենյակում։


Փաշինյանը, ըստ պատգամավորի, հրապարակում է նման հայտարարություններ անում, քանի որ նա պարտավորություններ ունի հանրության առաջ։ «Բացի դա, հանրության հետ կապը պետք է անպայման պահպանի։ Մարդիկ հետևում են իրադարձություններին, նրանց մոտ անընդհատ հարցեր են առաջանում, և վարչապետը պետք է նրանց անձամբ պատասխանի։ Դա է պատճառը, որ հրապարակներում է վարչապետը խոսում, ուղիղ եթերի ասուլիսներ է անում։ Մարդիկ անընդհատ հարցեր ունեն, ու շատ ուրախալի է, որ նրանք անընդհատ վերահսկում են մեզ», - նշեց պատգամավորը։ Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված ուժերը հանրահավաքներում Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթները գնահատեցին որպես անհավասար պայքար, և ավելին, թեկնածուներից մեկը նկատեց, որ հեղափոխության երկրորդ փուլ է սկսել, պատգամավորն արձագանքեց, որ նման բան կարող է լինել։ «Ես, ճիշտն ասած, համաձայն եմ նման դիտարկումների հետ։ Բայց նաև պետք է հասկանալ, որ Երևանի ընտրությունները պետք է դիտարկել հեղափոխության շարունակականության տրամաբանության մեջ։ Եթե մենք ուզում ենք, որ հեղափոխությունը լինի անդառնալի, հարատև և հեղափոխության բերած փոփոխությունները լինեն արագընթաց ու հիմնավոր, մենք պետք է ունենանք հնարավորություն ունենալ մեր քաղաքապետը, մեր քաղաքական ուժը լինի մեծամասնություն Երևանի ավագանիում», - հավելեց Լենա Նազարյանը։ Ըստ պատգամավորի, երևանյան ընտրություններում ուժեղ մրցակցություն կա և բոլորի համար ստեղծված են հնարավորություններ ազատ ընտրարշավ իրականացնելու։
«Կառավարությունը բոլորի համար ազատ ընտրություններ կապահովի», - նշեց նա։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ