ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում

Ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում
19.09.2018 | 13:53

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում. «Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում», - ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ